Рубрика: Ճանապարհորդություններ

7 օր Իրանում

Հայ֊Իրանական սահմանը հատելուն պես ես սպասում էի, թե երբ է մեր ավտոբուսը գալու, որպեսզի մենք ավելի խորանանք մեր հարևան երկրի տարածքում։ Առաջին քաղաքը , որ ես շատ էի ուզում տեսնել, մեր ճանապարհի վրա գտնվող Ջուլֆան էր։ Ջուլֆայում կանգառի ժամանակ ես հասցրեցի նկատել բենզալցակայանի աշխատողի դեմքի սառնությունը։ Մտածեցի, որ դա բնորոշ է բոլոր իրանցիներին։ Երբ հասանք Թեհրան, մեզ դիմավորեցին «Արարատ» կազմակերպության հայ անդամները։ Մեր իրերը տեղավորեցինք սենյակներում և գնացինք ճաշելու։ Ես Դեռ Երևանում, ուսումնասիրել էի Իրանական խոհանոցը և վստահ էի, որ ճաշի գլխավոր բաղադրիչը լինելու է բրինձը։ Ես չսխալվեցի։ Այդ օրերին մենք եղանք շատ հետաքրքիր և զարմանալի գեղեցիկ վայրերում, ինչպիսիք են Գոլեստանի արքայական պալատը, մի քանի դարվա պատմություն ունեցող Թեհրանի շուկան, Թեհրանի ամենաբարձր կետը, որի անունը ես այդպես ել չկարողացա հիշել։ Այդ ամենից զատ մենք գնացինք Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հրավերով գնացինք դեսպանատուն։ Այնտեղ մեզ ընդունեցին շատ ջերմ։

Մեր իրերը տեղավորեցինք սենյակներում և գնացինք ճաշելու։ Ես Դեռ Երևանում, ուսումնասիրել էի Իրանական խոհանոցը և վստահ էի, որ ճաշի գլխավոր բաղադրիչը լինելու է բրինձը։ Ես չսխալվեցի։ Այդ օրերին մենք եղանք շատ հետաքրքիր և զարմանալի գեղեցիկ վայրերում, ինչպիսիք են Գոլեստանի արքայական պալատը, մի քանի դարի պատմություն ունեցող Թեհրանի շուկան, Թեհրանի ամենաբարձր կետը, որի անունը ես այդպես ել չկարողացա հիշել։ Մեզ ասեցին, պետք է շուկայում լինենք ծայրաստիճան զգոն կորելուց և գողերի զոհ չդառնալու համար։ Մեր պատասխանատու ընկեր Ջուլիի և սկաուտների հնարամտությունը ինձ զարմացրեց։ Նրանք պարսկերենով թղթի վրա գրել էին «ես նորել եմ» նախադասությունը և տվել պարսկերեն չիմացող երեխաներին այդ թվում և ինձ, և գրել սկաուտների միության նախագահի հեռախոսահամարը։

«Ես կորել եմ»

Այդ ամենից զատ մենք Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հրավերով մենք եղանք նաև դեսպանատանը։

Դեսպանատանը դեսպանի և աշխատակիցների հետ ջերմ զրույցից հետո մենք այնտեղից դուրս եկանք նվերներով։ Այդտեղից հետո մենք պարոն Հայրոի ուղեկցությամբ շարժվեցինք դեպի մոլ։ Պարոն Հայրոն սկաուտներից մեկի օգնությամբ մեզ բարեհաջող հասցրեց մոլ։ Դեռ ներս չմտած մենք ժամ և տեղ պայմանավորվեցինք և բաժանվեցինք խմբերի։ Մոլում ինձ համար այդքան էլ հետաքրքիր բան չկար։ Այդ օրը գնացինք քնելու, քանի որ մյուս օրը պետք է մեկնեյինք Ջուղա։ Հաջորդ օրը ճաշից հետո մենք շարժվեցինք դեպի Ջուղա։

Ջուղայում մեզ կրկին դիմավորեցին մեր հայրենակիցները։ Քանի որ ուշ ժամ էր, մենք այդ օրը չկարողացանք շատ շփվել նրանց հետ։ Առավոտյան մեզ տարան հայկական եկեղեցի։

Ջուղայում կյանքը ավելի աշխույժ էր։ Մարդիկ ճիշտ է միապաղաղ էին, բայց Ջուղայի բնությունը ավելի բնական էր։ Թեհրանում ասես ամեն ինչ արհեստական լիներ։ Հետո մենք նորից գնացինք շուկա։ Շուկայի սկզբում կար մզկիթ, որը ինձ շատ հետաքրքիր էր։

Մզիկիթի ներսը ամբողջովին դատարկ էր։ Երեկոյան գնացինք երկու կամուրջներ տեսնելու, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։

Հաջորդ օրը շարժվեցինք Թեհրան։ Ճիշտ է շատ քիչ ժամանակով էինք մենք Ջուղայում, սակայն հասցրեցինք ծանոթանալ այնտեղի հայերի հետ։ Թեհրանում մեկ գիշեր անցկացնելուց հետո վերադարձանք Երևան։ Ես չէի զղջում, որ գնացել եմ այդպիսի ճանապարհորդության, քանի որ ծանոթացա սկաուտների հետ և տեսա մեր հարևան երկրի մի փոքր մասը և իր մսակույթը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s